09 հունվարի 2021

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԱԱԾ ԵՎ ԱՀ ԱՊԾ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԱԱԾ ԵՎ ԱՀ ԱՊԾ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Այս թեմաներով շփումները շարունակվում են։